Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Կառավարությունը մերժեց Մարտի 1-ը հիշատակի օրերի ցանկում ընդգրկելու օրինագիծը

Կառավարությունը մերժեց Մարտի 1-ը հիշատակի օրերի ցանկում ընդգրկելու օրինագիծը
25.03.2016 | 09:59

Կառավարությունը մերժեց ՀԱԿ խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որով նրանք առաջարկում էին լրացումներ կատարել «Տոների և հիշատակի մասին» օրենքում և Մարտի 1-ը նշել, որպես 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր: Հարցը կառավարության նիստում ներկայացնող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասել է, որ օրենսդրական նախաձեռնության հիմնավորման մեջ քաղաքական գնահատականներ են հնչեցվում պետական տարբեր մարմինների հասցեին։ «Ակնհայտ է, որ սա քաղաքական հարցադրում է։ Խնդիրն այն է, որ ակնհայտությունը քաղաքական հարցադրումների անգամ շատ պարզ երևում է նախագծի հիմնավորումից, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ, օրինակ, «թեև ֆորմալ առումով շարունակվում է Մարտի 1-ի սպանությունների գործով նախաքննությունը, սակայն, ըստ էության, դրանցով վարույթը կասեցված է և հանցագործների բացահայտմանն ուղղված քննչական գործողություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ, փաստորեն, չեն կատարվում»։ Այս և նմանատիպ այլ ձևակերպումները ցույց են տալիս, որ այստեղ հնչեցվում է քաղաքական գնահատական տարբեր պետական մարմինների աշխատանքին և այդուհետ, հիմնված այդ քաղաքական գնահատականի վրա, առաջարկվում է որոշակի իրավական լուծում, որը նաև չի տեղավորվում «Տոների և հիշատակի մասին» օրենքի կարգավորման առարկայի մեջ, որովհետև այստեղ ամրագրված են այնպիսի իրադարձություններ, որոնք որևէ մեկի մոտ հարցադրում չեն առաջացնում, օրինակ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, երկրաշարժի զոհերի հիշատակի օր, բռնադատվածների հիշատակի օր, հաղթանակի օր և այլն, այսինքն` տոներ կամ հիշատակներ»,- ասաց նախարարը։
Հովհաննիսյանն ընդգծեց, թե «ելնելով պետական ահաբեկչության կամ բռնաճնշումների հասկացությունների բացակայությունից»՝ կառավարությունը նպատակահարմար չի համարում օրինագծի ընդունումը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծում է, որ իշխանություններն այս քայլով ցույց են տալիս, որ զգում են իրենց մեղավորությունը Մարտի 1-ի սպանությունների համար: «Եթե իշխանությունն իր մեղքը չզգար, չհամարեր, որ ինքը պարտակել է Մարտի 1-ի սպանությունները, նա որևէ խնդիր չէր ունենա պետական ճանաչման արժանացնելու այն, ինչը ժողովրդի կողմից արդեն վաղուց ընդունված է և ճանաչված: ՈՒստի, անընդունելի արդարացումներով այս օրենքի նախագիծը չընդունելը ընդգծում է, որ իշխանությունն իրեն մեղավոր է զգում Մարտի 1-ի իրադարձությունների, այդ սպանությունների համար: Սա իրականում ժխտողականության քաղաքականություն է: Հանցագործները, որոնք կատարել են որևէ հանցագործություն, հետո փորձում են ժխտել: Ժխտողականությունը, ինչպես հայտնի է, հանցագործության շարունակությունն է, դա նույնքան կիրառելի է, ասենք, ցեղասպանության ժխտողականության հարցում, ինչպես և այս հարցում: Ժխտողականությունը երբեք լավ արդյունք չի տվել և այս անգամ էլ չի տա»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Դիտվել է՝ 1407

Մեկնաբանություններ